Վիտամիններ և միներալներ
Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am
![Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_56564_7789442.jpg)
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ, որը վիտամինային անբավարարության դրսևորում է:
Պատճառները.
- հղիութուն
- երեխայի ակտիվ աճ
- մեծ տարիք
- աշխատանքի վնասակար պայմաններ
- նյարդային գերծանրաբեռնվածություն
- ծխելը
- սպորտի էքստրեմալ ձևերստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում կամ այլ ներքին օրգանների հիվանդություններ
- լիարժեք սննդի բացակայություն` հատկապես ձմռանը,
- դիսբակտերիոզ` անտիբիոտիկների ընդունման հետևանքով, որը խանգարում է վիտամինների ներծծմանը
- օրգանիզմում վիտամինների գործունեությունը պաշարող ենթարկող դեղորայքի օգտագործում:
Ախտանշանները
Որպես օրենք, պացիենտի մոտ առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս մաշկի վրա (չորություն, պզուկներ), լինում է գրգռված, շուտ է հոգնում, վատանում է տեսողությունը:
Եթե մաշկի պիգմենտացիան և բորբոքումը ո՛չ միայն դեմքին են, այլ նաև մեջքին, և կան նաև շրթունքների վրա ճաքեր, դա բնորոշ է վիտամին В2-ի դեֆիցիտին:
Ցինկի, վիտամի Е-ի և В6-ի անբավարարության դիտվում է քաշի կտրուկ փոփոխություն, որոշ դեպքերում ախտահարվում է մաշկը, լորձաթաղանթները, զարգանում է սակավարյունություն:
Վիտամին D-ի պակասի դեպքում խնդիրներ են առաջանում մկաններում, հոդերում, ատամներում: Այս վիտամինի լրիվ բացակայությունը բերում է ռախիտի զարգանում:
Վիտամին В12-ի պակասն առաջացնում է թուլություն, սրտխփոց: Պատճառ կարող է լինել աղիներում ճիճվակրությունը:
Սրտի և կենտրոնական նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է վիտամին В1-ի բավարար քանակություն, առանց որի օրգանիզմում զարգանում է բոլոր բջիջների ընդհանուր էներգետիկ քաղց:
Այս ախտանիշներից ցանկացածի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Բուժումը
Բնականաբար, ավելի հեշտ է կանխել, քան բուժել հետևանքները: Հիմնական թերապիան պակասող վիտամինի քանակի վերականգնումն է:
Մաշկային արտահայտված խնդիրների ժամանակ անհրաժեշտ է ընդունել պոլիվիտամիններ և լիարժեք սնունդ` ընտրելով հակաօքսիդանտներ պարունակող մթերք:
Եթե ավիտամինոզը բարձիթողի վիճակում է, նշանակվում են թիամինի կամ նիկոտինաթթվի միջմկանային կամ ներերակային ներարկումներ:
Կանխարգելման համար պետք է բացառել վնասակար սովորությունները, վարել առողջ ապրելակերպ, կազմակերպել լիարժեք հանգիստ և սնունդ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ցինկի օգտակար և վնասակար կողմերը Ցինկի օգտակար և վնասակար կողմերը](up/article/small/file_59552_1389021.jpg)
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
![](images/calendar.png)
![Վիտամին D-ն և արևայրուքը Վիտամին D-ն և արևայրուքը](up/article/small/file_59615_340612.jpg)
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
![](images/calendar.png)
![Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1 Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1](up/article/small/file_59066_3000656.jpg)
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
![](images/calendar.png)
![Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com](up/article/small/file_58323_6357387.jpg)
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
![](images/calendar.png)
![Գունավոր վիտամինները. ankakh.com Գունավոր վիտամինները. ankakh.com](up/article/small/file_48555_1304112.jpg)
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
![](images/calendar.png)
![Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_56684_9631164.jpg)
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
![](images/calendar.png)
![B խմբի վիտամիններ. nairimed.com B խմբի վիտամիններ. nairimed.com](up/article/small/file_53244_3140000.jpg)
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
![](images/calendar.png)
![Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am](up/article/small/file_48377_5046189.jpg)
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
![](images/calendar.png)
![Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին](up/article/small/file_48088_8818058.jpg)
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
![](images/calendar.png)
![Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am](up/article/small/file_48084_3575235.jpg)
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
![](images/calendar.png)
![Ձկան յուղի օգտակարությունը. 168.am Ձկան յուղի օգտակարությունը. 168.am](up/article/small/file_47433_5155024.jpg)
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
![](images/calendar.png)
![Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am](up/article/small/file_45790_1372566.jpg)
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի](up/article/small/file_44550_1004871.jpeg)
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...
![](images/calendar.png)
![Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am](up/article/small/file_43802_7002503.jpg)
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն